Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները Ադրբեջանի, Թուրքիայի հետ․ Միրզոյան
«Al-Jazeera»-ին տված հարցազրույցում անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Խնդիրն այն է, որ թեեւ մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, մենք տեսնում ենք, որ մեր հարեւանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ եւ միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում:
Կարևոր է իմանալ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս, այդ իսկ պատճառով մեր կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. մենք կարծում ենք, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն։ Այսպիսով, մենք պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։
Եթե դա իրականացվի, դա կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաև՝ համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների»։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
ՔԿ-ից՝ Կիրանցում զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների մասին
«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մ...
Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան
«Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա սահմանի նոր նկարագրություն է արվում», - «Ազատության» հետ հարցազրույցում տեղե...
Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելու
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կիրանց գյուղի մի խումբ բնակիչներ ժամանել են Երևան` հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյ...