«Դա շատ վտանգավոր է». Զատուլին
ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից՝ ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը լավ հարաբերություններ է դրսևորում Ռուսաստանի հետ, ես շատ չէի հրճվի՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան: Այժմ կա տարբերակների մի ամբողջ շարք, թե ինչպես կարելի է Անդրկովկասը վերածել «հակառուսական պլացդարմի»։ Դա շատ վտանգավոր է», - ասել է նա։
Վրաստանի մասով Զատուլինը՝ նշել է, որ կասկածից վեր է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Վրաստանը խելամիտ ու զգուշավոր կուրսից շեղել դեպի կատաղի հակառուսական գիծը։
«Դրա համար օգտագործվում է ցանկացած պատրվակ: Տվյալ դեպքում՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը», - նշել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ...
ՀՀ–ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին։ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նա...
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտա...