Ռուսաստանը սառեցրել է ամերիկյան բանկի ակտիվները
Ռուսաստանը պատասխանել է ռուսական ակտիվների սառեցման ԱՄՆ քաղաքականությանը՝ JP Morgan Chase-ի ակտիվների սառեցման որոշումը հենց պատասխան միջոց է։ Այս մասին գրում է չինական Sohu հրատարակությունը։
Լի Յոնգֆեյի հեղինակած հոդվածում ասվում է, որ Ռուսաստանը վերջապես քայլ է արել։ Հեղինակի կարծիքով՝ այժմ ԱՄՆ-ը «կհայտնվի անելանելի վիճակում և կմնա առանց նահանջի ճանապարհի»։
«Տեսնելով, որ ամերիկյան JPMorgan Chase բանկը պատրաստվում է փախչել Ռուսաստանից, ռուսական դատարանը որոշում է կայացրել սառեցնել երկրում գտնվող նրա բոլոր ակտիվները», - ասվում է նյութում:
Ըստ Sohu-ի՝ պահանջի վերաբերյալ որոշումը ներառում է վարկային հաստատության ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքը, ինչպես նաև ամերիկյան կոնգլոմերատի ռուսական դուստր ձեռնարկության բաժնետոմսերը։
Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի արբիտրաժային դատարանը մասնակի բավարարել է VTB բանկի հայցն ընդդեմ JP Morgan Chase-ի՝ կալանք դնելով 439,5 մլն դոլարի և Ռուսաստանում վարկային հաստատության ակտիվների վրա։
Միևնույն ժամանակ, ապրիլի վերջին հաղորդվեց, որ եվրոպական խոշորագույն բանկերը, որոնք շարունակում են իրենց գործունեությունը Ռուսաստանում, 2023 թվականին երկրի բյուջե են վճարել ավելի քան 800 միլիոն եվրոյի հարկեր։
Փորձագետների կարծիքով՝ դա չորս անգամ ավելի է, քան ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
ՀՀ ԱՆ-ն՝ սահմանազատման մասին
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական...
Ադրբեջանից հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվը
Ադրբեջանի պատկան մարմինները չեն հայտնում, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։ Այս...
ԱԺ-ն չընդունեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը
51 դեմ, 27 կողմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահ...