Ադրբեջանից հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվը
Ադրբեջանի պատկան մարմինները չեն հայտնում, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Թուրան» գործակալությունը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ պայմաններում են ապրում, ո՞ր երկրի քաղաքացիներ են։
Պատասխան նամակը միայն հաստատում է, որ մարտի 28-ին օմբուդսմենը հանդիպել է նրանց։ Լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի փոխանցվել։ Փոխարենը նշվել է, որ օրենքի համաձայն՝ օմբուդսմենի գրասենյակը տեղեկատվության տրամադրումը սահմանափակելու իրավունք ունի։
Ղարաբաղում խնամքի տանը գտնվող հայերի պարենային ապահովումը դրված է աշխատանքի և սոցապնախարարության վրա։ Նախարարությունից ևս «Թուրանի» հարցերին չեն պատասխանել։
Գործակալությունը լուսանկար է հրապարակել, որտեղ խնամքի տանը ճաշում են 7 տարեց մարդիկ, ենթադրաբար միայնակ, հիվանդ ու առանց տուն մնացած հայեր։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ապրիլի սկզբին «Ազատության»-ը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձի հոկտեմբերից օգնել են տեղափոխվել Հայաստան իրենց ցանկությամբ։
Հայկական կողմի որոշ, սակայն որ ստույգ գնահատականներով՝ այս պահին Արցախում մնացած հայերի թիվը երկու տասնյակից էլ քիչ է։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
ՀՀ ԱՆ-ն՝ սահմանազատման մասին
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական...
ԱԺ-ն չընդունեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը
51 դեմ, 27 կողմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահ...
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն
ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավ...