ԱԺ-ն չընդունեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը
51 դեմ, 27 կողմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նույնպես մերժել էր հայտարարության նախագիծը։
Նշենք, որ փաստաթղթում խոսվում է միայն վստահության մթնոլորտի ձևավորումից հետո սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե ուժային ճնշումների և սպառնալիքների միջոցով։
Նշվում է, որ անհրաժեշտ է առաջին հերթին, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ պաշտոնական Բաքուն դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վերադարձնի հայ ռազմագերիներին։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
ՀՀ ԱՆ-ն՝ սահմանազատման մասին
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական...
Ադրբեջանից հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվը
Ադրբեջանի պատկան մարմինները չեն հայտնում, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։ Այս...
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտա...