ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին
Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը այցելել է նաև Գավառի կենտրոնական հրապարակ, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի արտադրությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր (քյուֆթայի և փախլավայի պատրաստման), հեծանվավազք, մարզական ցուցադրական ելույթներ։
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Գավառի համայնքապետարանը։
Վարչապետ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ:
Բերդկունք ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Հնագիտական պեղումների ավարտից հետո կկազմվի ամրոցի վերականգնման նախագիծը։







Նմանատիպ հոդվածներ
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարը. նա Սուրեն Բաղդասարյանի թոռն էր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծ...
Դպրոցի տնօրենի հրամանով Արև Վրացյանն ազատվել է աշխատանքից
Մասիսի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու դեմ բողոքել են ծնողները, ըստ նրանց հայտարարությունների Արև Վ...
Կիրանցում 2 ոստիկան քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով վնասվածքներ են ստացել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հ...
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսոդյանը 2 ամսով կալանավորեց: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվ...