ՀՀ–ում էլեկտրոնային «բրասլետները» չեն բավականացնում. 140 մլն դրամի լրացուցիչ սարքեր կգնեն
Հայաստանում 776 մեղադրյալ Պրոբացիայի ծառայության կողմից վերահսկվում է էլեկտրոնային հսկողության սարքերի միջոցով։ 2023թ–ից այսքան քաղաքացու նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք կամ վարչական հսկողություն։ Վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ կառավարությունը` միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ պետության գնած «բրասլետները» մոտ ապագայում կարող են չբավականացնել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2023 թվականին ձեռք է բերվել էլեկտրոնային հսկողության 661 սարք, որոնք ամբողջությամբ կիրառվել են` 445-ը` տնային կալանքի, 216-ը` վարչական հսկողության համար:
2024 թվականին ձեռք է բերվել 184 սարք, 63–ը` տնային կալանքի, 121–ը` վարչական հսկողության համար։ Դրանցից 115-ն արդեն զբաղված են, քանի որ հունվարի 1-ից մինչ օրս դատարաններն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու 115 դատական ակտ են կայացրել (82-ը` տնային կալանքի, 33-ը` վարչական հսկողության մասով)։
Կառավարությունը մտավախություն ունի, որ մնացած 69 սարքերը կբավարարեն առավելագույնը երեք ամիս, ուստի շտապում է հնարավորինս արագ նոր սարքեր գնել` հաշվի առնելով այլընտրանքային խափանման միջոց կիրառելու` դատական ակտերի օրեցօր աճող դինամիկան։
Գործադրի այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը հատկացվեց 140.1 մլն դրամ` լրացուցիչ 221 էլեկտրոնային հսկողության սարք գնելու համար (127–ը` տնային կալանքի, 94–ը` վարչական հսկողության)։
Նշենք, որ կառավարության կայքում հրապարակված տեղեկանքում էլեկտրոնային հսկողության սարքերի լայնորեն կիրառումը մեկնաբանվում է դատարանների կողմից այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերի ավելացմամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են․ հայտնի է պատճառը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ Auroranews-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտ...
Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել․ օպերատիվ խումբը տեղում է
Տեղեկություններ են տարածվել, որ Սլավոնական համալսարանն այսօր ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել։Նշվում էր, որ...
««Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր․ NEWS
Պայմանագրային զինծառայող 19-ամյա Հովսեփ Համբարձումյանը օրերս Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում եղած 20 վիրավո...
ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են․«Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայ...