Ռազմական
Թաիլանդից Թել Ավիվ չվերթի ժամանակ երկու ինքնաթիռ շեղվել է, իսկ Իսրայելի գլխավոր օդանավակայանը՝ փակվել
Իսրայելական El Al ավիաընկերության երկու ինքնաթիռ Թաիլանդից Թել Ավիվ չվերթի ժամանակ շեղվել է Իրանի սպասվող հարձակման ֆոնին, հայտնում է իսրայելական Times of Israel թերթը։
«Թաիլանդից Թել Ավիվ Էլ Ալ-ի մի զույգ չվերթ շեղվել է Իրանի սպասվող հարվածի պատճառով»,- ասվում է հրատարակության մեջ:
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Իսրայելի գլխավոր «Դավիթ Բեն Գուրիոն» օդանավակայանը կիրակի գիշերը երեք ժամով փակ կլինի Իրանի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։ Այսպիսի հայտարարություն է արել իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը մեջբերում է տրանսպորտի նախարարության ներկայացուցչի հայտարարությունը, որը նշել է, որ մինչ այժմ «ոչ մի փոփոխություն» չի կատարվել «Բեն-Գուրիոնի» թռիչքի և վայրէջքի ժամանակացույցում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Թեհրանից հայտնել են` ինչ վիրավորում է ստացել Խամենեին
Իրանը չի հաստատել բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը
Իրանի ԶՈՒ-ն պատասխան հարվածներ է հասցրել
Իրանի դեմ նոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ. Նեթանյահու
5.0