Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվում է ամեն րոպե. մի շարք պետություններ կոչ են արեն սահմանափակել այցելություններն Իսրայել
Լարվածությունը Մերձավոր Արեւելքում սկսել է սրվել անցած գիշեր։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։
Այսօր առավոտյան Իսրայելը մի քանի օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավարեւելյան հատվածին, որը «Հեզբոլլահի» հենակետերից մեկն է։ Առայժմ հայտնի չէ, թե կան արդյոք զոհեր, բայց Իսրայելը մոտ հինգ ավիահարված է հասցրել։
Իրավիճակը սրվում է ամեն րոպե, բոլորը սպասում են,թե որն է լինելու հաջորդ քայլը։ Բոլորը սպասում են Իրանի հատուցմանը Դամասկոսում իր գեներալների սպանության համար, նշել է հեռուստաալիքը։
Մի շարք պետություններ կոչ են արեն սահմանափակել այցելություններն Իսրայել։
Վաշինգտոնը Իսրայելում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է սահմանափակել տեղաշարժը և չճանապարհորդել Թել Ավիվի և Երուսաղեմի սահմաններից դուրս։
Մեծ Բրիտանիան ևս նախազգուշացրել է «Իսրայելի վրա Իրանի հարձակման հնարավորության մասին» և իր քաղաքացիներին զգուշացրել Իսրայել մեկնելու վտանգների մասին:
Իրան, Իսրայել և ընդհանուր առմամբ մերձավորարևելյան տարածաշրջան այցելությունները սահմանափակելու կոչերով են հանդես եկել նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Կանադան և այլ երկրներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին: Այդ մասին հայտնել է Israelinfo թերթը:Թերթի տեղեկությ...
Մեկ գիշերվա ընթացքում Իրանի գրոհը հետ մղելու համար Իսրայելի հնարավոր ծախսերը
Իսրայելի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը...
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուս զինվորականներն ազատագրել են Դոնեցկի ուղղությամբ Պերվոմայսկոյե բնակավայրը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ԴԺՀ ղեկ...