ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս պրանկերները ՄՕԿ-ի նախագահին «ստիպել են աղոթք անել»
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը ռուս հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցում «աղոթք» է արել «սուրբ Վովանի և Լեքսուսի» պատվին։ Այն նվիրված էր Ռուսաստանում կայանալիք Համաշխարհային բարեկամության խաղերի կանխարգելմանը։
«Նրանք մայրցամաքի հերոսներն են, և եթե կրկնեք այս աղոթքը, հիանալի կլինի», - ասել է կատակասերներից մեկը։
Աֆրիկյան քաղաքական գործչի կերպարանքով ծպտված պրանկեր-Լեքսուսը տեսազանգ է կատարել Բախի հետ և հայտնել, որ իր երկիրը նշում է «Սուրբ Վովանի և Լեքսուսի» տոնը։ Այնուհետև նա ձեռքը դրել է կրծքավանդակին, իսկ Բախը կրկնել է նույն ժեստը և աղոթել «սրբերի» պատվին։ Դրանում նրանք խնդրել են կանխել Համաշխարհային բարեկամության խաղերը, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 15-ից 29-ը Ռուսաստանում։
Բախի հետ «աղոթքը» ընդունել է նաև Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգարիտիս Սխինասը։ «Հիանալի է, հիմա, երբ մենք ունենք աստվածային ոգեշնչում, ոչինչ չի կարող սխալ լինել», - նշել է նա:
Հավելենք, որ այս ամենը ցուցադրվել է ռուսական Առաջին ալիքով «Վովանի և Լեքսուսի շոուի» շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրաքաղաքում որոշ ճանապարհներ «գետերի են վերածվել»․ ահազանգ
Վարորդներն Auroranews-ին ահազանգել են Երևանում անձրևից հետո ճանապարհների վիճակի մասին և տեսակադրեր ուղարկել։Գիշերվանից ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես պայթեցրին ՊՆ նախկին շենքը
Քիչ առաջ պայթեցվել է ՊՆ–ի նախկին շենքը: 2023 թ. ապրիլի 15–ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան–Աշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ոսկեպարում է. անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է: Այս առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են...