ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշ հոգևորականներ, որ հիմա Ոսկեպարի եկեղեցում շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այնտեղ եղել
Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր արժեքներից մեկը մեր լեզուն է և մեկը եթե ինձ հարցնի՝ իմ ասածներից հետո ինչո՞ւ եմ շարունակում մնալ ՀՀ վարչապետ, ես կասեմ, որովհետև ես տիրապետում եմ մեր կարևորագույն արժեքներից մեկի ոչ միայն տառին, այլև ոգուն, հոգուն, էմոցիային, որով ես զգում եմ ՀՀ քաղաքացիների զգացումներն ու էմոցիաները»։
«Ես վարչապետ լինելուց հետո Ոսկեպար և Կիրանց գյուղերում մի քանի անգամ եմ եղել, պաշտոնապես էլ , ոչ պաշտոնապես էլ, և երբ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս եկեղեցու մասին հիշել և քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել, սա ստենդա՞փ է, չեմ հասկանում»,- հայտարարեց նա։
Փաշինյանը նաև նշեց, որ իրենց մեղադրում են, թե այս կառավարությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․
«Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականութուն ենք ճանաչել և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը մեզ անհրաժեշտ է, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով, եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի տարածքային ամբողջականությունը, դու չես ճանաչում Հայաստանինը, որովհետև ՀՀ-ն նույնիսկ պատմականորեն այն երկիրն է, որը պարփակված է այս երկրներով՞»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք «իրական» Հայաստանը․ Փաշինյան
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Հայաստանում դիմավորում Ղազախստանի նախագահին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։Ղազախստանի նախագ...