ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման մասին ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե անկեղծ ասեմ` իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաև այն պատճառով, որ այդ գործընթացը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում ու ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով`պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար ու նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս:
Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Կամա թե ակմա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքիշխանության, անկախության ու տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք «իրական» Հայաստանը․ Փաշինյան
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սաման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը ներկայացրել է՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հա...