ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք «իրական» Հայաստանը․ Փաշինյան
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայեցակարգային մեր բանավեճն այն է, թե մենք այսօրվա աշխարհին պետք է նայենք Վանի թագավորության աշտարակից, թե ՀՀ աշտարակից։ Ես և ՀՀ կառավարությունն ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է։ ՀՀ կառավարության համար այս արձանագրումը անվտանգության ապահովման համար կարևորագույն միջոց է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, ընդունում ենք պատմական Հայաստանը, իսկ երբ ասում ենք ՝Թուրքիան է , ընդունում ենք «իրական» Հայաստանը։
«Նույնն էլ Ոսկեպարի դեպքում է, որովհետև, երբ դու չես համաձայնում դնել սահման քո ու ուրիշի միջև, դու քեզ խառնում ես ուրիշին, ուրիշին էլ հնարավորություն ենք տալիս մտնել մեր ինքնիշխան տարածք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, թե սա պետք է արձանագրել որպես ռազմավարական մշտականություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Հայաստանում դիմավորում Ղազախստանի նախագահին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։ Ղազախստանի նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սաման...