ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այդ հատվածներում սահմանազատումը չի երաշխավորելու անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորելու է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում:
«Սա պետք է չեզոքացնենք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա չի երաշխավորելու նաև, որ Հայաստանի տարածքի վրա հարձակում չի լինելու:
«Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ու սա պետք է չեզոքացնենք»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, որ Տավուշում սահմանազատումը չի երաշխավորելու, որ Ադրբեջանը կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները:
«Բայց նշված հատվածում սահմանազատումն իրականացնելուց հրաժարումը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքը, ու սա պետք է չեզոքացնենք»,- հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք «իրական» Հայաստանը․ Փաշինյան
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Հայաստանում դիմավորում Ղազախստանի նախագահին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։ Ղազախստանի նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սաման...