ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավան գյուղից տղամարդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել Երևանի բնակչին․ նոր մանրամասներ
Ապրիլի 9-ին, ժամը 8.9-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 69-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել Ավան գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը:
Ապրիլի 10-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի՝ Դալվորիկ Օսմանյանի մահը շնչահեղծության հետևանք էր:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ավանցի 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 69-ամյա տղամարդուն: Նա նույնաբովանդակ խոստովանական ցուցմունք է տվել նաև Արագածոտնի մարզային քննչական վարչությունում:
63-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրաքաղաքում որոշ ճանապարհներ «գետերի են վերածվել»․ ահազանգ
Վարորդներն Auroranews-ին ահազանգել են Երևանում անձրևից հետո ճանապարհների վիճակի մասին և տեսակադրեր ուղարկել։Գիշերվանից ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես պայթեցրին ՊՆ նախկին շենքը
Քիչ առաջ պայթեցվել է ՊՆ–ի նախկին շենքը: 2023 թ. ապրիլի 15–ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան–Աշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ոսկեպարում է. անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է: Այս առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են...