Բաքուն ստիպված կլինի սա ևս նկատի ունենալ․ վրացագետը՝ հայ-վրացական սահմանազատման աշխատանքների մասին
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու գործընթացը կարևոր է, քանի որ բոլոր պետությունները պետք է միջպետական պայմանագրով ֆիքսված սահման ունենան: Այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովին լրագրողների հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը։
«Ունենալով ռազմավարական հարաբերություններ Վրաստանի հետ, Ադրբեջանն այդ գործընթացը չավարտեց և այսօր նույն մակարդակի հարաբերություններ ունենալով, մենք այս գործընթացը վերսկսելով, նաև ինչ-որ չափով օրինակ ցույց կտանք մեր հակառակորդին»,-ասել է նա և հավելել, որ գործընթացը կարող է նախատիպային լինել հայ-ադրբեջանական գործընթացի համար։
«Եթե նույն տրամաբանությամբ հայ-վրացականը սկսվի, ապա Բաքուն ստիպված կլինի սա ևս նկատի ունենալ»,- նշել է վրացագետը։
Ըստ վերջինիս՝ գործընթացը Վրաստանի հետ էլ է կարևոր․ ևս մեկ երկրի հետ ունենալ միջպետական պայմանագրով ֆիքսված սահման։
Պատասխանելով այն դիտարկմանը, որ հնարավոր է՝ այս գործընթացը տարածքային վեճերի առիթ դառնա՝ Ջոնի Մելիքյանը պատասխանել է, որ հիմնական մասը հստակեցված է եղել տասնյակ տարիների ընթացքում։
Նա նշել է․ «Եթե չեմ սխալվում, 40 տոկոսն է մնացել, խնդրահարույց հատվածներ կան և հստակ է, որ փոխզիջման տարբերակով բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրները պետք է այդ հարցը լուծեն»։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...
Հովիվը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. փոխհրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ
Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետ...
Անհանգստանալու կարիք չկա․ ԿԳՄՍ-ն՝ Հայաստանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվո...
Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին․ այն փակվել է
Հալիձոր-Տաթև ճանապահահատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին և երկող...