ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը մեկ գիշերվա ընթացքում հասել է մոտ 10 մետրի
Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակն անցած գիշեր բարձրացել է գրեթե 50 սմ-ով ՝ և մոտենում է 10 մ-ի։ Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Կուդինովը: Ապրիլի լույս 10-ի գիշերը քաղաքում հեղեղվել է ավելի քան 300 տուն, դուրս է բերվել 10 բնակիչ։
Օգերութաբանները կանխատեսում են, որ Ուրալը դեռ կբարձրանա: Եթե կանխատեսումը հաստատվի, նշել է նա, կհոսանքազրկվեն ևս 200 առանձնատներ։
Փողոցների մի մասն անջատվում է էլեկտրամատակարարումից և գազամատակարարումից։ Քաղաքի փոխղեկավարը բնակիչներին կոչ է արել տարհանվել։
Ապրիլի 9-ի երեկոյան հեղեղումների պատճառով Օրենբուրգի մոտ Ուրալ գետում ջրի մակարդակը գերազանցել է 9 մետր վտանգավոր շեմը: Նահանգապետ Դենիս Պասլերն Օրենբուրգի բնակիչներին կոչ է արել տարհանվել քաղաքի հեղեղված շրջաններից: Հավելեմ, որ Օրենբուրգի մարզում ապրիլի 7-ից է հայտարարվել դաշնային մասշտաբի արտակարգ դրության ռեժիմ։ Տարածաշրջանի տարածքում տեղակայված է ժամանակավոր տեղավորման մոտ 500 կետ՝ ավելի քան 80 հազար մարդու համար։
Երեկ Օրենբուրգի մի քանի թաղամասերում հնչեցին ազդանշաններ՝ որպես ծայրահեղ վտանգավոր ջրհեղեղի նշան: Քաղաքի ղեկավար Սերգեյ Սալմինը նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս կարող է արտակարգ տարհանում հայտարարվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրաքաղաքում որոշ ճանապարհներ «գետերի են վերածվել»․ ահազանգ
Վարորդներն Auroranews-ին ահազանգել են Երևանում անձրևից հետո ճանապարհների վիճակի մասին և տեսակադրեր ուղարկել։Գիշերվանից ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Թայվանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների թեմայով հրավիրվել է մամուլի ասուլիս: ՆԳՆ նախաձ...