Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար. ո՞րն է պատճառը
Ժամանակավոր սահմանափակումներ կգործեն Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհատվածում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։
«Ցերեկային ժամերին երթևեկությունը փակ կլինի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Սահմանափակումը կապված է Մլետա-Գուդաուրի հատվածում իրականացվող աշխատանքների հետ»,-նշել են դեպարտամենտում։
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ուղին է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ապրիլի 12-ին Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ....
Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով. հնարավոր է ժամկետի երկարացում
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...