Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով. հնարավոր է ժամկետի երկարացում
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակզեկուցեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը։
«Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման ու նորի տեղադրման, նաև կամարների վերին հատվածների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց Գեղամյանը։
Նրա խոսքով` այս տարի պլանավորված էր ավարտել կամրջի վերանորոգումը, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
«Հայտնաբերվել են նոր աշխատանքներ, որ պետք է իրականացվեն, արդեն դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որ դա ներառեն աշխատանքի մեջ»,–ասաց նա։
Գեղամյանն ընդգծեց, որ հնարավոր է` շինարարության ժամկետի երկարացում լինի:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...
Ապրիլի 12-ին Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ....
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...