Անդրեասյանը հայտնել է, թե երբ է նախատեսվում Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները
Հայաստանում Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները նախատեսվում է փուլային սկզբունքով մեկնարկել 2025 թվականից: Այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին:
«Սա շատ խոշոր ծրագիր է, իրականացնումն էլ բավականին ժամանակ է պահանջելու: Մենք գտնվում ենք գլխավոր հատակագծի մշակման փուլում, որը պետք է վերջնականացվի մինչև հունիս ամիսը»,-ասաց նախարարը:
Ապրիլի 11-ին նախատեսվում է Հայաստանում հերթական այցով ընդունել գերմանական GMP ընկերության ճարտարապետներին՝ քննարկելու աշխատանքները, որ արդեն արված են:
«Ուրբաթ օրը նախատեսում ենք ծրագրի այս պահին արդեն պատրաստ և մշակված տարբերակի ներկայացում հանրային ավելի լայն շրջանակի Մատենադարանի դահլիճում, հրավիրված են գիտական, բուհական հանրույթի ներկայացուցիչները»,-ասաց Անդրեասյանը:
Անդրադառնալով պատգմավորի հարցադրմանը, թե արդյոք ներկայիս դպրոցականները հնարավորություն կունենան սովորելու Ակադեմիական քաղաքում՝ նախարարը վստահաբար դրական պատասխան տվեց:
«Պլանավորում ենք, որ այս տարի կսկսենք փուլային տարբերակով հիմնական կառույցների նախագծման աշխատանքները: Բուն կառուցման աշխատանքները ևս պլանավորվում է փուլային սկզբունքով մեկնարկել 2025 թվականից: Կարծում ենք, որ այդ տրամաբանության մեջ 2030 թվականին արդեն կունենանք այստեղ առաջին սովորողներին: Առաջին փուլում խոսքը արվեստների, տեխնոլոգիական, կրթական և սպայական համալսարանների ուսանողների մասին է»,-ասաց նախարարը:
Առաջիկայում նախատեսվում են շատ մանրամասն քննարկումներ, ներկայացումներ բոլոր բուհերում, դպրոցականների հետ:
Ակադեմիական քաղաքը պլանավորված է առաջին հերթին պետական բուհերի ներգրավվածության համար, խոսքը մինչև 8 պետական բուհերի մասին է: Սակայն, նախարարի խոսքով, տարածքը բավականին մեծ է, և հայեցակարգում պլանավորված է, որ այդտեղ կարող են տեղափոխվել նաև մինչև 8 մասնավոր և միջպետական բուհեր: Արդեն կա հետաքրքրվածություն տարբեր բուհերի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ապրիլի 12-ին Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ....
Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով. հնարավոր է ժամկետի երկարացում
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...