«Ամերիաբանկը» վաճառվեց․ կառուցվածքում փոփոխություններ են արվել
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։
Բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո, բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են։ Այդպիսով, ապրիլի 4-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ի նոր բաժնետերերն են՝
1․ Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)` 70,279 բաժնետոմս կամ մոտ 60 %,
2․Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30 %,
3․Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10 %:
Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 90%-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց ապրանքը մեր մոտ անխոչընդոտ վաճառվում է. Գաբրիելյան
Մենք ստեղծո՞ւմ ենք մարմին, որը անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարող թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանք ներմու...
Հայտնի է` 2024-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանմանումը որքան է կազմել
Թուրքիայի առևտրի նախարարությունը և արտահանողների խորհուրդը հրապարակել է 2024-ի առաջին եռամսյակում կատարված արտահման ծավա...
Գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են Խարկովի կարևոր ենթակառուցվածքները․ Տերեխով
Ռուսական բանակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Խարկովի կարևոր ենթակառուցվածքները։ Այս մասին «Լիգա» կայքին տված հարցազրո...
Որքան է գնահատվել «Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը
«Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվում է շուրջ 9,5-11,4 միլիարդ ռուբլի: Այս մասին տ...