ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Երևանում. «06»-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մելիք Շահվերդյանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղու (Մելքումովի փողոցի թիվ 26/2 հասցեի դիմաց) բախվել է Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գառնիկ Դիլբարյանի կողմից կայանած «MAZ» մակնիշի բեռնատարի հետնամասին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Գարիկ Գևորգյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԵրքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
Հրդեհ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ՝ Կապանը սնուցող էլեկտրաենթակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 3 կին տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 12-ին, ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի...