ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ՝ Կապանը սնուցող էլեկտրաենթակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․): Հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ: Հրդեհի պատճառը պարզվում է:
Կայքը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են 4 մարտական հաշվարկ։



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
Հրդեհ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Երևանում. «06»-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մելիք...
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կա զոհ և վիրավոր
Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաներում «Mercedes» մակնիշի ավտո...