Հրդեհ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի տանիքում: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, որի արդյունքում կրակի տարածումը կանխվել է, ապա հրշեջները մարել են այն:
Գործարանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին: Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Երևանում. «06»-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մելիք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ՝ Կապանը սնուցող էլեկտրաենթակայանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 3 կին տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 12-ին, ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի...