Հասարակություն
Կալինինգրադի մարզում Կոլումբիայից բերված բանաններում հայտնաբերվել է 76 կգ կոկաին
Adrine Nidelyan
Կալինինգրադի մարզում բանջարեղենի պահեստում Կոլումբիայից բերված բանանի խմբաքանակում 76 կիլոգրամ արգելված նյութ է հայտնաբերվել։
Ըստ «МВД Медиа»-ի՝ բեռի զննության ընթացքում իրավապահները առգրավել են ինը արկղ, որոնց մեջ բանանի վերին շերտին դարսված էր 76 կիլոգրամ փոշենման սպիտակ նյութի մամլած փաթեթներ։
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը ասել է, որ նախնական տվյալներով դրանցում կոկաին է եղել։
Ոստիկանության տվյալներով՝ բանանի խմբաքանակը Կոլումբիայից ծովով հասցվել է Գերմանիա, այնուհետև մեքենայով՝ Լիտվա, այնտեղից էլ՝ Ռուսաստան։
Բեռնատարը վարել է Բելառուսի 44-ամյա մի բնակիչ։ Բեռնաթափումից հետո մեքենան ուղղություն է վերցրել դեպի Լեհաստան։
Նմանատիպ հոդվածներ
Վթարի հետևանքով մահացած չորս զինծառայողները ժամկետայիններ էին. NEWS
Adrine Nidelyan
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա»
Adrine Nidelyan
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 15 աստիճանով
Adrine Nidelyan
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 119 հատ խեցգետնաորսիչ
Adrine Nidelyan
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
3.0
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
5.0