ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պուտին, օգնի՛ր»․ Օրսկում մարդիկ հավաքվել են քաղաքի գլխավոր հրապարակում
ՌԴ Օրսկում մարդիկ հավաքվել են քաղաքի գլխավոր հրապարակում։ Նրանք բողոքում են տեղի իշխանություններից և ջրհեղեղից հետո վճարումների չափից: Այս մասին տեղեկանում ենք BAZA թելեգրամյան ալիքից։
Ավելի քան հարյուր տեղացիներ դուրս են եկել Օրսկի Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող Լենինի հուշարձանի մոտ։ Մարդիկ վանկարկում են «Պուտին, օգնիր» և բողոքում ջրհեղեղից հետո տեղի իշխանությունների գործողություններից:
Ոստիկանները տեղի բնակիչներից պահանջում են հեռանալ հրապարակից ՝ հայտարարելով, որ հանրահավաքն անօրինական է։ Ավելի վաղ տեղի դատախազությունը հայտնել էր ակցիային մասնակցելու համար պատասխանատվության մասին:
Օրսկի բնակիչները պահանջում են նաև բարձրացնել փոխհատուցման գումարը։ Այժմ գույքի ամբողջական կորստի համար դրա չափը կազմում է 100 հազար ռուբլի ( մոտ 1000 դոլար), մասնակի կորստի համար ՝ 50 հազար (մոտ 500 դոլար)։ Սակայն, ըստ տեղացիների, այդ գումարը չի կարող հոգալ ջրհեղեղի հետ կապված ծախսերը:
Ապրիլի 4-ից Օրենբուրգի մարզում գործում է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ռեժիմ՝ հեղեղումների իրադրության վատթարացման պատճառով։ Ամենալուրջ իրավիճակն Օրսկում է, հեղեղումները մեծապես ազդում են նաև Օրենբուրգի վրա։
Ապրիլի 8-ի առավոտվա դրությամբ Օրենբուրգի մարզում ջրի տակ են մնացել 10168 բնակելի շենք և 18471 կենցաղային հողատարածք։ Տարհանվել է 6127 մարդ, այդ թվում՝ 1478 երեխա։ Ավելի քան 1,2 հազար տարհանված գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրաքաղաքում որոշ ճանապարհներ «գետերի են վերածվել»․ ահազանգ
Վարորդներն Auroranews-ին ահազանգել են Երևանում անձրևից հետո ճանապարհների վիճակի մասին և տեսակադրեր ուղարկել։Գիշերվանից ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Թայվանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում ուժեղ երկրաշարժեր են գրանցվել. զոհեր և վիրավորներ կան
Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել ապրիլի 3-ին. զոհվել է 4 մարդ, վիրավո...