ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Crocus City Hall-ում ահաբեկչության համար մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունը
Մերձմոսկվայի Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունը։ Նրանց խոսքով՝ Սայֆուլո անունով մեկը կապվել է նրանց հետ և յուրաքանչյուրին խոստացել 1 մլն ռուբլի: Ահաբեկիչներն այս մասին պատմել են հարցաքննությնա ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Սայֆուլոն մեզ ասաց, որ գնանք Ուկրաինա, Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան (մոտ 10 500 դոլար)»,- հարցաքննության ժամանակ նշել է մեղադրյալներից մեկը։
Crocus City Hall-ում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվող մեկ այլ անձ խոսել է Ուկրաինայի սահմանը հատելու դեպքում իրենց խոստացված գումարի մասին։
«Մենք գնացինք Կիև, որտեղ պետք է սպասեինք փողի համար՝ յուրաքանչյուրիս 1 միլիոն ռուբլի: Սայֆուլոն ասաց, որ այնտեղ Ուկրաինայի սահմանին մեզ կսպասեն տղաներ, որոնք կօգնեն մեզ անցնել սահմանը և հասնել Կիև...Համակարգողն ասաց. «Զանգիր, հետո ես քեզ կասեմ, թե ինչ անես»», - պատմել է մեղադրյալը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվել է 144 զոհի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրաքաղաքում որոշ ճանապարհներ «գետերի են վերածվել»․ ահազանգ
Վարորդներն Auroranews-ին ահազանգել են Երևանում անձրևից հետո ճանապարհների վիճակի մասին և տեսակադրեր ուղարկել։Գիշերվանից ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Թայվանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում ուժեղ երկրաշարժեր են գրանցվել. զոհեր և վիրավորներ կան
Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել ապրիլի 3-ին. զոհվել է 4 մարդ, վիրավո...