Օպերայի շենքն ու «Մայր Հայաստան» արձանը կլուսավորվեն
Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը, նաև՝ «Մայր Հայաստան» արձանը կլուսավորվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Նշվեց, որ Ազատության հրապարակում կտեղադրվեն հենասյուներ, որոնց վրա՝ լեդ լուսատուներ։
«Շենքի լուսավորության հետ կապված քննարկումներ են, որ և՛ գույները, և՛ տեսքը հստակ լինեն, վերջնական եզրահանգում դեռ չունենք»,- ասաց քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հանձնարարական տվեց «Մայր Հայաստան» արձանի լուսավորման հետ կապված. «Արձանը ոչ պատշաճ է լուսավորված»։
Նմանատիպ հոդվածներ
«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմե...
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համա...
Կկարողանանք չէ՞ էնպես անեք, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
Ապրիլի 8-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի...
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. նրա ոտքերն ամպուտացրել են․ ԶԼՄ
ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի տեղեկությունն...