Ադրբեջանը մեղադրել է Մակրոնին «Կրոկուսում» ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ
Ադրբեջանի պետական APA հեռուստաընկերությունը, վկայակոչելով Մեդվեդևին, մեղադրել է Մակրոնին «Կրոկուսում» ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ:
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը դա անվանել է «ամոթ».
«Առանց ենթատեքստի ամոթալի ստերի և կեղծ մեղադրանքների ընտրովի վերահեռարձակումը մամուլի ազատություն չէ։ Սա քարոզչություն է։ Եվ ես կարծում եմ, որ բոլորը դա հասկանում են»,- պարզաբանել է նա։
Հիշեցնենք` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և մի շարք այլ արևմտյան առաջնորդներ հովանավորում են Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը․
«Մեղսակիցներ. այո, հենց նույն Մակրոնը: Նրա հռետորաբանությունը, նրա գործողությունները և ամենակարևորը բանդերայական ռեժիմի հետ գաղտնի գործողությունները կարող են որակվել որպես մարտի 22-ի ահաբեկչության մեղսակցություն։
Ակնհայտ է, որ Մակրոնը և մի շարք այլ արևմտյան առաջնորդներ այս սարսափելի ահաբեկչության հովանավորներն են, դրան ներում չկա»,- գրել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շար...
Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական...
Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ. ԵՄ առաքելություն
Այսօր ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես թաղամասերում:«Իրավիճակը եղել է կայու...
«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում». Արավուս գյուղի նախկին գյուղապետ
Մեզ մոտ ամեն բան նորմալ է, բավական ժամանակ է կրակոցներ չկային, այս քանի օրն է մեկ-մեկ կրակում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի...