ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անչափահաս տղան տնից գողություն է արել, իսկ տան իրերը տակնուվրա է արել, որ գողության պատրանք ստեղծի
Ծիլքար գյուղի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արագածի բաժնում ապրիլի 1-ի երեկոյան հաղորդում է տվել բնակարանային գողության վերաբերյալ: Օպերատիվ խումբը մեկնել դեպքի վայր:
«Դռան կախովի փականը վնասված չէր, բայց տունը մասամբ տակնուվրա էր արված: Ըստ տանտիրոջ` տան տարբեր տեղերից տարել էին մեկ ոսկյա մատանի, բջջային մեկ հեռախոս և 450 հազար դրամ: Ընդ որում, գումարը տարել էին ննջարանի պահարանի դարակից, որտեղ նախապես եղել էր 960 հազար դրամ, և մնացորդը տեղում էր:
Ու թեև գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն շատ հանգամանքներ իրավապահներին հուշում էին, որ կատարվածը բնակարանային գողություն չէ: Եվ շուտով ստացվեց տեղեկություն, որ հափշտակությունը կատարել է տանտիրոջ անչափահաս որդին: Բացատրական աշխատանքից հետո նա ընդունեց մեղքը և հավելեց, որ թեև գիտեր մատանու, հեռախոսի և փողի տեղը, սակայն տան իրերը տակնուվրա էր արել` գողության պատրանք ստեղծելու համար:
Տղան ներկայացրել է նույն գյուղում գտնվող իրենց հին տան տանիքում թաքցրած գողոնն ամբողջությամբ:
Հանգամանքները պարզվում են»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Թայվանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում ուժեղ երկրաշարժեր են գրանցվել. զոհեր և վիրավորներ կան
Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել ապրիլի 3-ին. զոհվել է 4 մարդ, վիրավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների թեմայով հրավիրվել է մամուլի ասուլիս: ՆԳՆ նախաձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայա...