ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ ներգրավված ևս երեք անձանց
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում ձերբակալել է Կենտրոնական Ասիայից եկած ևս երեք ներգաղթյալի, որոնք ներգրավված են եղել «Կրոկուսի» ահաբեկչության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ կենտրոնական օպերատիվ կենտրոնը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից Մոսկվա, Եկատերինբուրգ, Օմսկ քաղաքներում ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացի և երկու օտարերկրյա քաղաքացիներ ՝ բոլորը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից, որոնք ներգրավված են 2024 թվականի մարտի 22 - ին «Կրոկուս սիթի հոլ» համալիրում իրականացված ահաբեկչական գործողության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ:
ԱԴԾ-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել ահաբեկչության ժամանակ կիրառված հրազենը և տրանսպորտային միջոցները ձեռք բերելու համար։ Երրորդը հավաքագրել է ահաբեկչության հանցակիցներին ու ֆինանսավորել իրագործողներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Թայվանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում ուժեղ երկրաշարժեր են գրանցվել. զոհեր և վիրավորներ կան
Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել ապրիլի 3-ին. զոհվել է 4 մարդ, վիրավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների թեմայով հրավիրվել է մամուլի ասուլիս: ՆԳՆ նախաձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայա...