Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխանին. ԶԼՄ
Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխանին: Այս մասին հայտնում է «i24 News» հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
«Մենք պատրաստվում ենք», - հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրի խոսքը, որը միաժամանակ նշել է, որ այդ կապակցությամբ ոչ մի հիստերիա չկա:
Հիշեցնենք` ապրիլի 1-ին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Իսրայելը հարվածել է Դամասկոսում (Սիրիա) Իրանի հյուպատոսությանը: Հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Զոհվածների թվում են Սիրիայում և Լիբանանում «Քուդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
Թեհրանը հայտարարեց, որ վճռական պատասխան կտա Դամասկոսում Իսրայելի հարվածին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջ...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը. կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպ...
Փաշինյանը նշել է` 44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկը որն էր
44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ բանակը չգիտի կողմնորոշվել: ԱԺ-ում նման հայտարարություն հայտարարե...