ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելցիները ոստիկանության ուղեկցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ». քաշքշուկ է տեղի ունեցել
Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։ Տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան:
Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները
«Թեպետ մեկ ամիս առաջ ոստիկանության ղեկավարն ասում էր, որ իրենք այս տարածքում որևէ գործողություն չեն կարող կատարել առանց դատարանի որոշման, բայց այսօր եկել են 20-30 ոստիկանների ուղեկցությամբ և ապօրինի հեռացրել արգելապատնեշները»,- նշում է Իսրայելի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը։
Մյուս երիտասարդն էլ կոչ է անում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին միավորվել և բողոքի ձայն բարձրացնել իրենց կառավարությունների առջև՝ ճնշում գործադրելու Իսրայելի կառավարության վրա այս հարցում։
«Մենք պահանջում ենք ոստիկանությունից հեռու մնալ հայկական թաղամասից, որը հայկական է ավելի քան 1600 տարի»,- նշում է երիտասարդը։
Նրանք շեշտում են, որ Երուսաղեմի հայ համայնքը շարունակելու է իր պայքարը հայկական թաղամասի պահպանման համար։
Սեդրակ Բալյանն իր էջում ևս մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է. նոր կադրեր
Նոր կադրեր են հրապարակվել Թայվանում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժից: Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում ուժեղ երկրաշարժեր են գրանցվել. զոհեր և վիրավորներ կան
Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել ապրիլի 3-ին. զոհվել է 4 մարդ, վիրավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳՆ-ն ներկայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների թեմայով հրավիրվել է մամուլի ասուլիս: ՆԳՆ նախաձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը. Ավինյանը՝ ծառերի հատման մասին
Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայա...