Մեզ փորձում են սադրել և հանել բանակցային այն գործընթացից, որի մեջ գտնվում ենք․ ՔՊ պատգամավոր
ՀՀ–ի պետական շահը պահանջում է, որ Հայաստանն ապրիլի 5–ին մասնակցի ԱՄՆ–ԵՄ–ՀՀ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը։
«Մեզ փորձում են սադրել և հանել բանակցային այն գործընթացից, որի մեջ գտնվում ենք։ Բայց պետք է սթափ լինենք, չտրվենք էմոցիայի և շարժվենք ՀՀ պետական շահին համահունչ։ ՀՀ–ին և մեր իշխանությանը ընձեռված է հնարավորություն Եվրամիության և արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացման իմաստով, և այդ հնարավորությունը մենք պետք է օգտագործենք ի նպաստ ՀՀ–ի»,– ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել հանդիպումից հետո։
Ըստ Հակոբյանի` երբ Հայաստանը մեկ այլ երկրի հետ խորացնում է իր հարաբերությունները, դա ուղղված չէ մեկ այլ երկրի դեմ, առավել ևս` դաշնակից ՌԴ–ի։
«Արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը միմիայն անում ենք տնտեսության զարգացման, անվտանգության բարձրացման մեր երկրի քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավման համար։ Այս տրամաբանության մեջ են մեր քայլերը»,–ասաց պատգամավորը։
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...
Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպ...