Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը։ Հատկանշական է, որ սուտ լուրերը տարածող նույն լրատվամիջոցների համար ամբողջ տարին է Ապրիլի 1։ Նմանօրինակ հրապարակումներին խնդրում եմ լուրջ չվերաբերվել, բարձր տրամադրություն բոլորիս և շնորհավոր Ապրիլի 1»,- գրել է Չախոյանը։
Հիշեցնենք՝ որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ գրել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների և կուսակցության հրատապ նիստի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպ...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր արտառոց տեղաշարժերի մասին
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ– ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց բան այսօր չի նկատել։ Այս մասին նշվում է առաքելությ...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...