Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Կայքի տեղեկություններով, սակայն, նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։
«Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ-ից, «ավանդույթի համաձայն», խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Փորձեցինք Գալստյանի՝ Հայաստանում բնակվող հարազատներից էլ իմանալ՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան։ Հարազատներից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին տեղեկությունը, ավելին՝ անակնկալի եկան մեր հարցից, որ նման տեղեկություն ունենք, որից հասկացանք, որ Գալստյանն այստեղ է, ու, հնարավոր է, այսօր նրա հետ որոշակի քննչական գործողություններ կատարվեն։
Մենք այս թեմայով նաև հարցում ենք ուղարկել Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով նաև, թե արդյոք Սարգիս Գալստյանը միայնա՞կ է վերադարձել Հայաստան, թե՞ կնոջ հետ, քանզի նա տիկնոջ հետ էր մնացել Ստեփանակերտում։ Պատասխանն ստանալուն պես կհրապարակենք», - գրում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական...
Օվերչուկը՝ ՀՀ-ի՝ Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության և ՀԱՊԿ-ին մասնակցության «սառեցման» մասին
Երևանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ...