Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին

Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել:  Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այսպես նա մեկնաբանել է Հայաստանի համագործակցության ընդլայնումը ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։


«Նահանգները Հաիթիի համար պատասխանատվություն էին կրում։ Տեսնում եք, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասաց նա։


Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը Ջո Բայդենի ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում նույնպես լիովին ձախողվել է։


«Վաշինգտոնը պատասխանատվություն էր կրում տարածաշրջանում տիրող իրավիճակի համար և ավելին էր քան Իսրայելի դաշնակիցը, բայց հակամարտության մյուս կողմերին էլ առաջարկեց իր ազնիվ միջնորդությունը։ Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:


ԱՄՆ-ը կործանեց միջազգային միջնորդների մերձավորարևելյան քառյակը և ստիպեց մոռանալ մերձավորարևելյան կարգավորման միջազգային ձևաչափերի մասին։


«Նրանք ասացին, որ գիտեն, կարողանում են և իրավիճակը դուրս կբերեն փակուղուց։ Այսդպիսի սարսափելի փակուղի, որի մեջ ԱՄՆ-ն մխրճեց Մերձավոր Արևելքը, և իր ամենամոտ դաշնակցին, ոչ ոք չգիտեր։ Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար, ոչ թե վեհ նպատակների համար, այլ իր համար դա հիշի ու իմանա։ Այ դա կարևոր է, երբ նախատեսվում են քառյակների, եռանկյունների, ինչ-որ այլ ձևաչափերի ու ձևերի հանդիպումներ։ Թող նրանք հիշեն, թե որտեղ է Միացյալ Նահանգները ձեռք բերել իր ամենամոտ դաշնակիցներին: Դա է հարցը», - ասաց նա: