Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպում նրանց գրածը ու էդպես ապրիլմեկյան «կատակները» տանում, հասցնում են միջազգային լրահոս։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպում նրանց գրածը ու էդպես ապրիլմեկյան «կատակները» տանում, հասցնում են միջազգային լրահոս։ Բայց զարմանալու ոչինչ չկա, ցավոք սրտի, սա հենց էն մեխանիզմն է, որով աշխատում է ընդդիմադիր մեդիադաշտի մեծ մասը. մեկը հորինում է, մյուսներն արտատպում՝ առանց կրկնակի ստուգման, առանց ընթերցողի նկատմամբ պատասխանատվության զգացման»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ գրել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների և կուսակցության հրատապ նիստի մասին։ Որից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյաննը հայտնեց, որ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր արտառոց տեղաշարժերի մասին
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ– ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց բան այսօր չի նկատել։ Այս մասին նշվում է առաքելությ...