Մեքենան կողաշրջվել է․ մոտ 100լ դիզվառելիք թափվել է ճանապարհի երթևեկելի հատված
Ապրիլի 1-ին, ժամը 08։25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 600 լ դիզվառելիքով, վարորդ՝ Կ․ Դ․) կողաշրջվել է․ մոտ 100 լ դիզվառելիք թափվել է ճանապարհի երթևեկելի հատված, տուժածներ չկան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով։ Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ պարեկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գյուլբենկյան-Քոչար փողոցների խաչմե...
Ավտովթար՝ Երևանում․ վիրավորն անչափահաս է․ տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 10։20-ի սահմաններում Գայի պողոտա-Աշոտ Հովհաննիսյան և Բաղյան փո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Երանում․ մեքենաներից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երանում: ժամը 07:40-ի սահմաներում Նուբարաշենի խճուղում բախվել են Երևանի բնակ...