Խոշոր ավտովթար՝ Երևանում․ պարեկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գյուլբենկյան-Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Škoda», «Toyota» և «Сhevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Տարածքը սահմանազատել են պարեկները։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կայքը հայտնում է, որ «Škoda»-ն հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում և վարորդը ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկ է, ով գողության ահազանգով մեկնում էր դեպքի վայր ու նախաքննության ընթացքում պարզվելու է՝ արդյոք նա կարմիր լույսի առկայությամբ է փորձել հատել խաչմերուկը, թե ոչ։
Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ պարեկի կողմից լուսաձայնային ազդանշանները եղել են միացված և վիրավորը հենց պարեկն է։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար՝ Երևանում․ վիրավորն անչափահաս է․ տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 10։20-ի սահմաններում Գայի պողոտա-Աշոտ Հովհաննիսյան և Բաղյան փո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Երանում․ մեքենաներից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երանում: ժամը 07:40-ի սահմաներում Նուբարաշենի խճուղում բախվել են Երևանի բնակ...
Մեքենան կողաշրջվել է․ մոտ 100լ դիզվառելիք թափվել է ճանապարհի երթևեկելի հատված
Ապրիլի 1-ին, ժամը 08։25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստաց...