Ինչու՞ կայացած չեն երկրորդային փողոցների փոսալցման մրցույթները. Ավինյան
Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ձգձգվել երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքները:
Նա հորդորեց փոսալցման ստանդարտներին վերանայմանը անդրադառնալ մյուս տարվա աշխատանքներից առաջ, որպեսզի այս տարի աշխատանքները չկանգնեն։
«Ինչ փոփոխություններ արվում են, պետք է արվեն ընթացիկ տարվա պրոցեսները չխանգարելու տրամաբանությամբ»,– ասաց Ավինյանը։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն խոսեց առաջնային փողոցների փոսալցման աշխատանքների մասին ու տեղեկացրեց, որ դրանք մեկնարկել են նախորդ շաբաթվա չորեքշաբթի օրվանից։
«Ընթացքը գնահատում ենք բավարար, ակտիվ կերպով ընթանում է, մասնավորապես` Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում։ Ակտիվ երթևեկության պատճառով աշխատանքները հիմնականում գիշերային ժամերի են լինում»,– ասաց նա։
Փոսալցման աշխատանքները չեն մեկնարկել միայն Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններում։ Նա տեղեկացրեց, որ դրանք, ըստ պայմանավորվածության, կմեկնարկեն այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...
Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպ...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր արտառոց տեղաշարժերի մասին
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ– ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց բան այսօր չի նկատել։ Այս մասին նշվում է առաքելությ...