Եթե Ադրբեջանը մենակ պատերազմ սկսի մեր դեմ, ատամները կջարդենք. Մելքոնյան
Ադրբեջանի ախորժակը մենք հիմա էլ կարող ենք փակել. Եթե Ադրբեջանը մենակ պատերազմ սկսի մեր դեմ, ատամները կջարդենք, բայց իր հետեւում կանգնած են Թուրքիան, Ռուսաստանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Ռուսաստանը Ադրբեջանի փաստաբանն է դարձել վերջին տարիներին:
Հիմա Ռուսաստանը հայտարարում է, որ Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպումը հայ ժողովրդին վնաս է: Դուք որտեղի՞ց իմացաք մեր վնասն ու օգուտը: Ղարաբաղը դատարկեցիք, հիմա Զանգեզուրի միջանցք եք ուզում խլել մեզնից: Դա մեր պետության համար օգո՞ւտ է, թե՞ վնաս: Երբ գեղեցիկ ձեւով ադրբեջանցիների հետ միասին հայերին հանեցիք ԼՂ-ից, դա հայերի համար օգո՞ւտ էր, թե՞ վնաս:
Երբ պարտքի դիմաց մեր գործարանները խլեցիք մեզնից, դա օգո՞ւտ էր մեզ, թե՞ վնաս:
Հիմա, որ ԵՄ-ն ցանկանում է մեզ ֆինանսական աջակցություն տալ, դա իրենց կարծիքով մեզ համար օգո՞ւտ է, թե՞ վնաս:
Ռուսաստանն ասում է՝ Ադրբեջանին հարցրե՞լ են, որ ԵՄ դիտորդներ են տեղակայել սահմանի վրա: Ձեր ի՞նչ գործն է, ինչի՞ եք խառնվում մեր գործերին: Դա գալիս է նրանից, որ դարերով իրենք են այստեղ ղեկավարել մեր երկիրը: 2018-ից 2020-ը էլի կարողանում էին այստեղ եղանակ ստեղծել, բայց տեսան եղանակը չի ստացվում, պատերազմ կազմակերպեցին մեր երկրի դեմ»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանի ղեկավարները ճիշտ ուղու վրա են և վերջապես գնում են մեր պետական շահի հետեւից:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...
Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպ...