ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վնասազերծում նռնակով զինված տղամարդուն
Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։
Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է չորս նռնակ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը հանդիսանում է 55-ամյա Ա․ Մ-ն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության գործով կասկածյալի ձերբակալության կադրերը
Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել են Ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ ՌԴ էլեկտրակայաններից մեկում․ դրա վրա հարձակվել են անօդաչուները
Ռոստովի մարզում հրդեհ է բռնկվել Նովոչերկասկի ՋԷԿ-ում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրա վրա հարձակվել են անօդաչուները։Հրդեհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ ԱՄՆ բենզալցակայաններից մեկում․ փակել են մի քանի փողոց
ԱՄՆ Կենտուկի նահանգի Բոուլինգ-Գրին քաղաքի բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել: Հրդեհը հանգեցրել է մոտակա դպրոցներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ զբոսաշրջիկներ մնացել են ձնահյուսի տակ․ ՌԴ
Կամչատկայում զբոսաշրջիկների խումբը մնացել է ձնահոսքի տակ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։Միջադեպը տ...