Թուրքիայում մանրամասներ են հայտնել սիրիական Աազազ քաղաքի ահաբեկչությունից
Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ Է զոհվել, 20-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը: Տեղեկությունը փոխանցում ՌԻԱ Նովոստին:
«Ավտոմեքենայի վրա տեղադրված ռումբը պայթել է Աազազ քաղաքի բանուկ փողոցում՝ Քիլիսի դիմաց։ Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, 20 մարդ վիրավորվել է», — հայտնել է պարբերականը։
Ահաբեկչությունից հետո շրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ վիրավորները հոսպիտալացվել են: Տեղի անվտանգության ուժերը ուսումնասիրել են դեպքի վայրը և սկսել ահաբեկչության հետաքննությունը:
«Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը», - պարզաբանում Է գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին առնվազն յոթ մարդ Է զոհվել Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, 30 քաղաքացի տուժել է, նրանց թվում կան ծանր վնասվածքներ ստացածներ։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Ստեփանավանում պայմանագրային զինծառայողի դանակահարության մասին
Ստեփանավանում ապրիլի 1-ին պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քն...
Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը: 4,8 մագնիտուդով առաջին ստորգետնյ...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների...
Երկրաշարժ՝ Թուրքիայի արևելքում
Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազըգ շրջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի տարերային աղե...