ՔԿ-ն՝ Ստեփանավանում պայմանագրային զինծառայողի դանակահարության մասին
Ստեփանավանում ապրիլի 1-ին պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հաղորդում են, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։
«Մեկ անձ ծանր մարմնական վնասվածքով գտնվում է բուժհաստատությունում։ Առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը, ով զինվորական ծառայության հետ կապ չունի, ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ «Թուրքի թաղ» կոչվող թաղամասում, Խորենացի փողոցի 2-րդ փակուղու հատման խաչմերուկում միջադեպ է եղել։ Ըստ լրատվամիջոցի՝ վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են եղել։ Նրանք զորամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որից հետո խոսակցությունը շարունակել են փողոցում ու վիճակը այն աստիճան է թեժացել, որ Ա.Մ-ին դանակահարել են, ինչից հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Թուրքիայում
4,5 մագնիտուդուվ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա նահանգում (երկրի արեւելք)։ Այս մասին տեղեկացրել է տարերային...
Հայտնի է «Կրոկուսում» հրդեհի արագ տարածման հնարավոր պատճառը
Նյութերը, որոնցով ավարտվել են «Կրոկուս Սիթի Հոլի» համերգասրահի պատերը, կարող էին նպաստել ահաբեկիչների կազմակերպած հրդեհի...
Իրանում ոչնչացվել են ահաբեկիչներ, զոհերի թիվն ավելացել է
Իրանում 15 ահաբեկիչ է ոչնչացվել, որոնք հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա, հայտնում է Իսլամական հեղափոխության պ...
ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ են իրականացնում Ուիգմորում․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․«Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ են իրականա...