Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում միանգամից 2 երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը:
4,8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:44-ին, իսկ երկրորդը՝ 4,0 մագնիտուդով, դրանից վեց րոպե անց:
Էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից հարավ-արևելք՝ Վրաստանի արևմուտքում։
Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։
Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս երկրաշարժը հանգեցրել է մոտ 200 մարդու մահվան, ավերվել է գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Ստեփանավանում պայմանագրային զինծառայողի դանակահարության մասին
Ստեփանավանում ապրիլի 1-ին պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քն...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների...
Երկրաշարժ՝ Թուրքիայի արևելքում
Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազըգ շրջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի տարերային աղե...
Հռոմի Պապը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին
Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները հարաբերությունների կարգավորման համար։ Քրիստոսի պայծառ...