Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց ԲՊՀ ռեկտորի պաշտոնում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը։ Համալսարանի մամուլի ծառայությունից ենք տեղեկանում:
«Սիրով տեղեկացնում ենք, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում բ.գ.թ., դոցենտ Դավիթ Սևանի Գյուրջինյանը միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի պաշտոնում։ Շնորհավորում ենք Դ. Գյուրջինյանին և մաղթում արգասաբեր աշխատանք»:
Նա այս պաշտոնում ընտրվել է միաձայն։
Հիշեցնենք, որ Լեզվի կոմիտեի այն ժամանակվա նախագահ Դավիթ Գյուրջինյանը ԲՊՀ ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2023 թվականի մարտի 15-ին։ Դրանից հետո բուհում դասադուլ և գործադուլ էր սկսվել, բայց չնայած դրան, նույն օրը երեկոյան ԿԳՄՍ նախարարը Գյուրջինյանի հետ այցելեց համալսարան` նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին ներկայացներու համար։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրվա եղանակի մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին...
Դաղստանում ձերբակալված ահաբեկիչները կապ են ունեցել «Կրոկուսի» ահաբեկչության հետ
Դաղստանում ձերբակալված ահաբեկիչները կարող էին անմիջական կապ ունենալ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի...
ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին «Կրոկուսի» վրա հարձակման մասին. The Washington Post
ԱՄՆ-ը Ռուսաստանին տեղեկատվություն է փոխանցել մարտի 22-ին տեղի ունեցած հարձակումից ավելի քան երկու շաբաթ առաջ այն մասին,...
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ին, 10-...