Դաղստանում ձերբակալված ահաբեկիչները կապ են ունեցել «Կրոկուսի» ահաբեկչության հետ
Դաղստանում ձերբակալված ահաբեկիչները կարող էին անմիջական կապ ունենալ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցների հետ: Այս մասին հայտնի է դարձել այսօր։ Հատուկ ծառայությունների աշխատակիցները Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են ահաբեկչություն ծրագրած երեք հանցագործների:
Առավոտյան Մախաչկալայի Լենինյան և Խորհրդային շրջաններում, ինչպես նաև Կասպիյսկում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել։ Մարտի սկզբին Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում ուժային կառույցների աշխատակիցները վերացրել էին վեց զինյալների, որոնք զինված դիմադրություն էին ցույց տալիս։
Մարտի 2-ի լույս 3-ի գիշերը Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում մեկնարկել է ահաբեկչական հանցագործություններ ծրագրած զինյալների չեզոքացման հակաահաբեկչական գործողության ռեժիմը: Այնտեղ փոխհրաձգություն է սկսվել զինյալների և իրավապահների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրվա եղանակի մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին...
Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց ԲՊՀ ռեկտորի պաշտոնում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը։ Համալսարանի մամուլի ծառայությունից ենք տեղ...
ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին «Կրոկուսի» վրա հարձակման մասին. The Washington Post
ԱՄՆ-ը Ռուսաստանին տեղեկատվություն է փոխանցել մարտի 22-ին տեղի ունեցած հարձակումից ավելի քան երկու շաբաթ առաջ այն մասին,...
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ին, 10-...