Փորձել են ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս
ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։
Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։
Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողները, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության․ արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 40 «Аpple» մոդելի բջջային հեռախոս։
Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության...
ՀՀ - ում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ․ մանրամասներ
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...