Կալանավորվել է «Կրոկուսի» գործով 9-րդ անձը

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև մայիսի 22-ը կալանավորել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով իններորդ մեղադրյալ Նազրիմադ Լութֆուլոյին։ Նրան մեղադրանք է առաջադրվել անձի մահվանը հանգեցրած ահաբեկչություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ): Այս մասին գրում է RTVI–ը:


Բասմանի դատարանի նիստն անցկացվել է դռնփակ՝ հետաքննության գաղտնիությունը պահպանելու և գործընթացի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է Interfax-ru-ն։ 112 թելեգրամյան ալիքի համաձայն՝ Լութֆուլոյն իրեն ոչ պատշաճ վարք է դրսևորել, ինչի պատճառով նրա ոտքերն ու ձեռքերը կապել են:


24-ամյա Լութֆուլոյը ծնվել է Տաջիկստանում, մշտական ​​գրանցում ունի հանրապետությունում, ունի բարձրագույն կրթություն, սակայն չի աշխատում։ Մեղադրյալի խոսքով՝ Մոսկվայում նա ապրել է մետրոյի «Շչելկովսկայա» կայարանի մոտ գտնվող հանրակացարանում։


RT-ի փոխանցմամբ՝ Լութֆուլոյը և ևս երեք հոգի հոսթել են ժամանել մարտի 16-ին։ Տղամարդը մեկ ամիս վճարել է կացարանի համար, սակայն մարտի 22-ին «անհետացել է իր ընկերներից մեկի հետ», հաղորդում է հեռուստաալիքը։

Քաղաքականություն